News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի անհանգստությունը՝ կապված տիեզերք հրթիռ արձակելու Թեհրանի փորձի հետ՝ հայտարարելով, որ տագնապահարույցն այն գազանություններն են, որ արեւմտյան որոշ երկրների դաշնակիցները ամեն օր կատարում են Մերձավոր Արեւելքում՝ հայտնում է Tasnim-ը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին հերքել է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի այն հայտարարությունները, որոնցում անհանգստություն են հայտնում իրանական արբանյակը ուղեծիր արձակելու կապակցությամբ։

«Ափսոս, որ որոշ երկրների համար ժամանակակից աշխարհում անհանգստության եւ մտահոգության չափանիշ են հանդիսանում ոչ թե հումանիտար խնդիրները, այլ տնտեսական շահերը եւ եկամուտների ծավալը, որոնք ստացվում են աշխարհի տարբեր մասերում պատերազմների շնորհիվ կատարվող առեւտրի արդյունքում»,- ասել է նա։

Դատապարտելով Իրանի կողմից արձակվող հրթիռի առիթով «անհիմն» մտահոգությունները՝ Հասեմին ասել է, որ Իրանը բռնել է մի ուղի, որը ծառայում է իր «երկարաժամկետ ռազմավարական շահերին» եւ երբեք իր գիտական առաջընթացը չի զոհաբերի հանուն կեղծ եւ սարքած խնդիրների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ