News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կան երկրներ, որտեղ ծառայակիցների կամ սպայական կազմի հետ ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով զինվորի զոհվելու դեպքում զորամասը, որտեղ տեղի է ունեցել տվյալ միջադեպը, լուծարում են՝ համարելով, որ այնտեղ արդեն վարակ կա։

Այս մասին Ազգային ժողովի նիստում պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիմնվելով վերջին վիճակագրական տվյալների վրա, որ Հայաստանի ԶՈւ 37 զոհված զինվորներից միայն 7-ն են սպանվել հակառակորդի կրակոցներից, Քոչարյանը նշեց, որ միայն համատեղ աշխատանքի արդյունքում իրենք կարող են հասնել այս խնդրի վերջնական լուծմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ