News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տեխնիկապես հնարավորություններ կան Մանվել Գրիգորյանին դատարան տեղափոխելու համար, սակայն նրա առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել նիստերին: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գրիգորյանը խուսափում է դատարան ներկայանալուց՝ հաշվի առնելով իր դեմ իրականացվող բողոքի ակցիաները:

«Փողոցում գտնվող մարդիկ պարկեշտ վարքագիծ են դրսևորում և Մանվել Գրիգորյանի՝ դատական նիստերին չմասնակցելը բացառապես պայմանավորված է նրա առողջական վիճակով, ինչի համար  համապատասխան փաստաթղթերը ներկայացրել ենք դատարանին» ,-ասաց նա:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացրել նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին: Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Տպել
Ամենաշատ