Չինաստանի օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող լեհը նախկին վարչապետ Բեատա Շիդլոյի խորհրդականն է եղել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով լեհական մասնավոր RMF FM ռադիոյին։
Պետր․ Դ․-ն, ով ձերբակալության պահին աշխատում էր Orange ընկերությունում, 2016թ․ Լեհաստան Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի ժամանակ Շիդլոյի գրասենյակի կողմից վարձվել է, որպես անվտանգության հարցերով խորհրդական։