News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նյու Յորք Նիքս»-ի խաղացող Էնես Կանտերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում այն բանից հետո, երբ Ստամբուլի դատախազները պահանջել են ձերբակալել եւ արտահանձնել բասկետբոլիստին՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ նրա կապի համար։

26-ամյա Կանտերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բացահայտ քննադատողներից է։ Անցյալ տարի թուրքական դատարանը նրան ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանք է ներկայացրել։

Կանտերն ասել է, որ իրեն սպառնացել են սպանել իր հայացքների համար, եւ ինքը որոշել է բաց թողնել իր թիմի խաղը՝ կապված այն մտահոգությունների հետ, որ իրեն կարող են վնասել Էրդողանի կողմնակիցները։

«Ես կարծում եմ, որ Թրամփը որոշակիորեն պետք է խոսի այդ խնդիրների մասին, այն մասին, ինչ կատարվում է Թուրքիայում, քանի որ շատ տեղեկատվություն կա մարդկանց առեւանգումների, բանտերում տանջանքների ենթարկելու, սպանությունների մասին»,- Reuters-ին ասել է Կանտերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ