News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության անդամների դեռևս 2/3-ը կնշանակվի․ գործադիրի նիստին հայտարարեց վարչապետը, մնացած 1/3-ը կսպասի մինչև վերջնականապես հստակեցվեն կառուցվածքային փոփոխությունները։

Ազատվել աղբից, բուտկաներից եւ բակերում թափթփված մեքենաների կարկասներից․ Փաշինյանը բացահայտել է իր երեք քայլանի բանաձևը, որը, ըստ նրա, լիարժեք կփոխի երկրում իրավիճակը։

Մաքսային բարձրացած գները կառավարության շենքի մոտ էին հավաքել ավտոներկրողներին։ Նրանք բողոքի նոր ձև են խոստանում, ճանապարհ չեն փակելու, կիրակի՝ գործից հետո գնալու են Փաշինյանի տուն՝ անցած տոները շնորհավորելու։

Դատարանը վերսկսեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Ցուցարարները դարձյալ բակում էին, բայց բոլորովին այլ տրամադրությամբ։ Նրանք հաշտվեցին գեներալի փաստաբանի հետ եւ հանդարտ զրուցելով՝ ուղեկցեցին մինչև մեքենա։ Փաշինյանի լայվից հետո նրանք մտքները փոխել են, ճանապարհ այլևս չեն փակի։

Դատարանը շարունակեց քննել նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքը ։ Դատից հետո Գեւորգյանը հերքեց, թե ժամանակին ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ, ընդ որում՝ հակառակ փաստեր չնշեց, միայն հիշեցրեց իր անձը։

Հեռախուզվում է Արամ Հարությունյանը։ Բնապահպանության նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Ըստ մեղադրանքի՝ հանքեր ուսումնասիրելու եւ շահագործելու համար նա գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ ստացել է 14 միլիոն դոլար։

Վճիռ Եվրոպայից հօգուտ Սամվել Մայրապետյանի․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ ապահովել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն։ Մինչ այս՝ Մայրապետյանին թույլ չէր տրվում բուժման նպատակով հեռանալ Հայաստանից։

Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը՝ նույն ինքը «Վստրեչի Ապերը», օգտվեց համաներումից։ Դատարանի վճռով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, քրեական գործը՝ կարճվեց։ «Վստրեչի Ապերը», ըստ մեղադրանքի, մի խումբ մարդկանց հետ բռնությամբ, զենքի սպառնալիքով առևանգել էր Մամիկոն Բագրատունուն, ընդ որում՝ կազմակերպել և ղեկավարել էր առևանգումը։

Տուն ուղարկողները նախ պետք է ներս գան․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Հրանտ Մարգարյանի երեկվա հայտարարությանը, թե Դաշնակցությունը տուն է ուղարկելու նոր իշխանություններին եւ ստանձնելու է երկրի ամբողջական ղեկավարման գործը։

«Թագավորը մերկ է»․ գրել է Շարմազանովը Փաշինյանի մասին։ Վարչապետը հայտարարել էր, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցություններին, երեկ առանց Մայիլյանի՝ Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպեցին հինգերորդ անգամ․ հաշվել է Շարմազանովը եւ ակամա հիշել Անդերսենի հեքիաթները։

Այժմ ադրբեջանական գերության մեջ են 4 հայեր, երկուսը՝ Հայաստանի քաղաքացի, մեկը՝ Արցախից, մյուսը Ռուսաստանից: Անհետ կործածների թիվը հստակ չէ, ըստ ՊՆ-ի՝ 320 է, Կարմիր խաչի տվյալով՝ մոտ 400, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը հայտարարում է 900-ի մասին։ Այս թվերը հրապարակեց Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում՝ նշելով, որ անկեղծ չի լինի ասել, թե այս հարցում որեւէ լուրջ լծակ ունենք։

Հունվարի 18-ի ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը՝ ձյուն եւ մառախուղ՝ Սյունիքում եւ Արցախում։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +2+4 աստիճան:

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է, 485 դրամ է, եվրոն ևս էժանացել է, փոխարժեքը կազմել է 553, բրիտանական ֆունտը 625 դրամ է, ռուսական ռուբլին 7 ու 30 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ