News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մոսկվայի ճանապարհային ոստիկանության քաղաքային ղեկավարը սկսել է ստուգումներն այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որի նկարահանման ժամանակ բլոգերներ Դավիթ Մանուկյանը եւ Կարինե Լազարյանցը տեսահոլովակ նկարահանելու համար փակել են Նոր Արբատի փողոցի երեք գոտիները՝ հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

Լազարյանցի Instagram-ի էջում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի երիտասարդներ քայլում երթեւեկելի մասով։

Տեսահոլովակի հեղինակների մտահղացմամբ՝ նրանց հետեւից դանդաղ մի քանի ավտոմեքենաներ են գնում։ Միաժամանակ, ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցները ձայնային ազդանշաններով պահանջում են բացել կամայականորեն փակված փողոցը։

Ոստիկանությունում պարզում են տեսանյութի հերոսների անձը եւ միջադեպի հանգամանքները։

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ բլոգերների արարքը զայրույթ է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում։ Նրանցից մեկը նշել է, թե «սրանց նման ծաղրածուների» պատճառով կիլոմետրանոց խցանում էր առաջացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ