News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե Սիրիայում ամերիկյան չորս զինվորականների մահը ցույց տվեց, որ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարը շարունակվում է։ Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան այս տարի կպահպանի իր զորքերը տարածաշրջանում՝ հայտնում է Reuters-ը։

«Ամերիկյան դաշնակցի հեռանալը մեզ չպետք է շեղի ԻՊ-ին ոչնչացնելու մեր ռազմավարական նպատակից»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով, հաջորդ մի քանի ամիսները որոշիչ կլինեն։ «Մենք այս տարվա ընթացքում միջազգային կոալիցիայի կազմում կշարունակենք մասնակցել ռազմական գործողություններին»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ