News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բունդեսթագը հավանության է արժանացրել մարտի 30-ին ծրագրաված Brexit-ից հետո «անցումային շրջանի» պայմանների մասին նախագիծը։ Փաստաթղթի դեմ հանդես է եկել միայն «Այլընտրանք Գերմանիային» կուսակցությունը՝ հայտնում է DW-ն։

Brexit-ի համաձայնագրի համապատասխան բաժնի համաձայն, մինչեւ 2020թ․ ավարտը Բրիտանիան պետք է մնա Եվրոպական միության իրավական դաշտում, սակայն կկորցնի ձայնի իրավունքը։ Այս սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Brexit-ը լինի կանոնակարգված, այսինքն անցկացվի պայմանագրի համաձայն, ինչպես նախկինում համաձայնեցվել էր Թերեզա Մեյի եւ Բրյուսելի միջեւ։

Սակայն այն բանից հետո, երբ հունվարի 15-ին բրիտանական խորհրդարանը հետաձգեց համաձայնագրի քվեարկությունը, Բունդեսթագի պատգամավորները ենթադրում են, որ չկարգավորված Brexit-ը գնալով ավելի հավանական է դառնում։ Գերմանիայի ԱԳ նախարար Խայկո Մասը հավաստիացնում է, որ ԳԴՀ դաշնային կառավարությունը կուժեղացնի նման տարբերակին պատրաստվելը։ «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ըհդգծել է նախարարը եւ կոչ արել Լոնդոնին պարզաբանել, թե ինչ լուծման է նա ուզում հասնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ