News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադան «բացասական հետեւանքների» կբախվի առաջիկայում հինգերորդ սերնդի (5G) բջջային կապի համակարգի ներդրման պարագայում երկրի տարածքում չինական Huawei ընկերության սարքավորումների օգտագործման արգելքի դեպքում: Այս մասին Օտտավայում լրագրողներին ասել է Կանադայում Չինաստանի դեսպան Լու Շաեն, փոխանցում է CBC-ն:

«Վստահ եմ, որ բացասական հետեւանքներ կլինեն (նման որոշում ընդունելու դեպքում)»,- ասել է նա: Դիվանագետը Օտտավային կոչ է արել այս հարցով «իմաստուն» որոշում ընդունել:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադայում առաջիկայում 5-րդ սերնդի բջջային կապի համակարգի ներդրման դեպքում Huawei-ի սարքավորումների օգտագործման հնարավորության մասին որոշումը պետք է ընդունեն փորձագետները, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Նրա խոսքով՝ նման որոշումը պետք է ընդունվի, մասնավորապես, կանադական տարբեր հատուկ ծառայությունների տվյալների, ինչպես նաեւ Five Eyes դաշինքի (դրա մեջ են մտնում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հատուկ ծառայությունները) Կանադայի դաշնակիցներից ստացված տեղեկությունների հիման վրա:

Այս տարվա ամռանը ԱՄՆ-ն որոշում էր ընդունել արգելք սահմանել ZTE եւ Huawei ընկերությունների հեռաահղորդակցային սարքավորումների գնման եւ ամերիկյան պետական հաստատություններում կիրառման վրա: ԱՄՆ իշխանությունները բազմիցս պնդել են, որ այս ընկերությունները սերտորեն համագործակցում են Չինաստանի հատուկ ծառայությունների հետ: Միացյալ Նահանգների կարծիքով՝ այս ընկերությունների սարքերի վրա կարող են ծրագրեր տեղադրվել, որոնց օգնությամբ կարող են հետեւել օգտատերերին, տեղեկություններ գողանալ, դա փոխարինել եւ այլն: Huawei-ում բազմիցս հերքել են իրեն ուղղված մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ