News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն ինչ Վենեսուելայում «կարգ ու կանոնը եւ ժողովրդավարությունը վերականգնելու» համար, մինչդեռ նրա արտգործնախարարը հանդիպել է վենեսուելական ընդդիմության ղեկավարների հետ, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Բոլսոնարոյի կառավարությունը հայտարարել էր, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին՝ կոնգրեսը գլխավորող Խուան Գուայդոյին  Վենեսուելայի օրինական նախագահ է ճանաչում, թեեւ Գուայդոն ինքն իրեն նախագահ չէր հռչակել:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անցյալ շաբաթ սկսեց նոր ժամկետում պաշտոնավարել՝ դառնալով միջազգային քննադատության թիրախ:

«Մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի վերականգնենք կարգը, ժողովրդավարությունը եւ ազատությունը», - ասել է Բոլսոնարոն: «Մենք խնդրեցինք Վենեսուելայի ժողովրդին դիմադրել եւ հավատալ, քանի որ կարծում եմ, որոշումը հեռու չէ», - ասել է Բոլսոնարոն:

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Էռնեստո Արաուժոն հանդիպել է Վենեսուելայի մի խումբ ընդդիմադիր առաջնորդների հետ  Կարակասի նախկին քաղաքապետ Անտոնիո Լեդեզմայի գլխավորությամբ՝ իրավիճակը վերլուծելու եւ Գուայդոյի՝ նախագահի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու պատրաստակամությունը պարզելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնման համար «կոնկրետ գործողությունների» գաղափարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ