News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հսկա սպիտակ շնաձկանը, որը համարվում է պատմության մեջ ամենախոշորներից մեկը, դայվերները նկատել են Հավայիի ափերի մոտ, որոնք որոշել են լողալ գիշատչի ընկերակցությամբ, փոխանցում է AFP-ն:

Վեցմետրանոց էգ շնաձուկը, որը գրանցված մեծ սպիտակ շնաձներից ամենախոշորն է, անսպասելիորեն միացել է մյուս շնաձկներին, որոնք Օախոի մոտ վայելում էին կաշալոտի մսեղիքը:

«Մենք տեսանք մի քանիսին (վագրային շնաձկների), իսկ այնուհետեւ նա մոտ լողաց, եւ մնացյալ բոլոր շնաձկներ այս ու այն կողմ լողացին, եւ նա սկսեց մոտենալ նավակին»,- ասել է դայվերներից Օուշեն Ռեմսին: «Նա պարզապես մեծ գեղեցիկ նուրբ հսկա էր»,- հավելել է Ռեմսին, որն ամբողջ օրը լողացել է շնաձկան հետ եւ ցնցող լուսանկարներ կատարել: - Մենք դուրս եկանք լուսաբացին, եւ նա գրեթե ամբողջ օրը մեզ հետ մնաց»:

Ռեմսին ասել է, որ շնաձուկը, որը նրա ենթադրությամբ՝ առնվազն 50 տարեկան էր եւ կշռում էր 2,5 տոննա, հնարավոր է՝ հղի էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ