News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վենեսուելան 2000 կուբացի բժիշկ կընդունի, որոնք Հավանայի եւ Բրազիլիայի միջեւ տեղի ունեցած վեճից հետո հեռացել էին Բրազիլիայից, ինչի արդյունքում Բրազիլիայի նախագահ Ժաիրա Բոլսոնարոն որոշել էր հրաժարվել է այդ բժիշկների ծառայություններից, հաղորդում է Reuters-ը:

Բոլսոնարոն ասել է, որ մոտ 11.000 կուբացի բժիշկ  որպես «ստրուկ» է օգտագործվում, եւ պահանջել, որ Կուբայի կառավարությունը, որը ստանում է նրանց աշխատավարձի 75 տոկոսը, թույլ տա նրանց լիարժեք աշխատավարձ ստանալ եւ միավորվել իրենց ընտանիքների հետ: Կուբան հրաժարվել էր եւ հետ կանչել բժիշկներին:

«Հաջորդ շաբաթ մենք հատուկ միջոցառում կունենանք, որը նվիրված է Կուբայից 2000 բժիշկների ժամանմանը: Նրանք ժամանելու են Բրազիլիայից», - ասել է Մադուրոն:

«Բրազիլական ֆաշիզմը վերջ դրեց առողջապահական ծրագրին, եւ մոտ 2,000 բժիշկներ գալիս են Վենեսուելա», - ասել է նա:

Կլինիկաները, որոնք ղեկավարում էին Կուբայի բժիշկները, հանգուցյալ  առաջնորդ Ուգո Չավեսի հեղինակային ծրագիրն էր: Վենեսուելան բժշկական ծառայությունների համար նավթի մատակարարումներով էր վճարում:

 

Մադուրոն սակայն չի հայտնել, թե ինչպես է վճարելու բժիշկների ծառայությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ