News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

USS Bremerton ատոմային սուզանավի ամերիկացի կապիտան Թրեվիս Զեթելի կոչումն իջեցրել են եւ ազատել նավի հրամանատարի պարտականություններից այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ Ֆիլիպիններում կանգառի ժամանակ 10 մարմնավաճառ է վարձել, գրում է USA.one-ը:

Kitsap Sun թերթի տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է 2018-ի մայիսին՝ ՊՆ թեժ գծին Զեթելի ենթակայի զանգից հետո:

Զեթելը NCIS գործակալներին խոստովանել է, որ վճարել է կանանց էքսկորտի համար: Օգոստոսին հրամանատարը նկատողություն էր ստացել,  ազատվել նավի հրամանատարի պարտականություններից եւ տեղափոխվել Naval Base Kitsap բազա: Բացի այդ նրան իջեցրել են մինչեւ նավապետի կոչման:

Գործում ներգրավված էր Bremerton-ի նավաստիներից մեկը, որին նկատել էին տեղացի կանանց հետ: Սակայն հետաքննության ժամանակ նրան արդարացրել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ