News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն հրաժարվում են մեկնաբանել իրանական Press TV հեռուստաալիքի հաղորդավարի ձերբակալությունը, փոխանցում է CBS News-ը:

Մարզի Հաշեմիին ՀԴԲ-ն կալանավորել է կիրակի ԱՄՆ այցելության ժամանակ: Նրա որդին հայտնել է, որ նրան բանտում են պահում, ըստ երեւույթին՝ վկայի կարգավիճակում:

Հաշեմիին ձերբակալել են Սենթ Լուիսում, որտեղ նա Նոր Օռլեանի շրջանում ազգականներին այցելելուց հետո փաստագրական նկարահանում էր կատարում: Նրան այնուհետեւ տեղափոխել են Վաշինգթոն, ասել է նրա ավագ որդի Հոսեյն Հաշեմին:

ՀԴԲ-ն եւ արդարադատության նախարարությունը հրաժարվել են գործը մեկնաբանել:

Հաշեմին արդեն 25 տարի աշխատում է իրանական պետական հեռուստատեսային ցանցում:

Հոսեյն Հաշեմին Associated Press-ին ասել է, որ մայրը Թեհրանում է ապրում եւ ԱՄՆ է գալիս տարեկան գրեթե մեկ անգամ՝ ընտանիքին հյուրընկալվելու:

«Մենք մինչեւ հիմա չգիտենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է Հոսեյն Հաշեմին, որը Կոլորադոյի համալսարանում գիտաշխատող է: Նա նաեւ ասել է, որ ինքն ու իր եղբայրները եւ քույրերը դատարան են կանչվել:

ԱՄՆ դաշնային օրենքը դատավորներին թույլ է տալիս վկաներին կալանավորել եւ ձերբակալել, եթե կառավարությունը կարողանա ապացուցել, որ նրանց ցուցմունքները  քրեական գործի համար բացառիկ արժեք ունեն, եւ որ նրանք կարող են փախուստի դիմել կամ դատարանի ծանուցագրին չարձագանքել: Սակայն, որպես կանոն, օրենքը պահանջում է, որ ցուցմունք տալուց հետո վկաներն անմիջապես ազատվեն:

Հաշեմիի ընտանիքը փորձում է փաստաբան վարձել, բայց դա դժվար է, քանի որ նրան չեն մեղադրել հանցագործության կատարման մեջ:

Նրա որդու խոսքով՝ Հաշեմին ԱՄՆ քաղաքացի է, մինչեւ իր ձերբակալությունը ՀԴԲ-ին չի առնչվել: 

Նշենք, որ Իրանը քննադատել է Հաշեմիի ձերբակալությունը՝ ԱՄՆ-ին անվանելով լրագրողների համար վտանգավոր երկիր եւ կոչ անելով լրագրողին անհապաղ ազատ արձակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ