News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈւ-ն չի բացառում Թայվանի նեղուցով ավիակրի փոխադրումը՝ չնայած ռազմական տեխնիկայում Չինաստանի ձեռքբերումներին, որոնք ԱՄՆ-ի ռազմական նավերի համար սպառնալիք են ներկայացնում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային գործողությունների ղեկավար, ծովակալ Ջոն Ռիչարդսոնը:

Անցյալ տարի Վաշինգթոնը երեք անգամ նավերն ուղարկել էր ռազմավարական նեղուցով , որը Թայվանը բաժանում է Չինաստանի մայրացամաքային մասից, բայց ավելի քան  տասը տարի ԱՄՆ-ն ավիակիր չի ուղարկել:

Այդ ընթացքում Չինաստանը հրթիռների օգնությամբ արդիականցրել էր  ուժերը, որոնք նախատեսված են թշամական նավերին հարվածներ հասցնելու համար:

«Իրականում մենք սահմանափակում չենք տեսնում այդ նեղուցով անցնող նավերի տեսակների առնչությամբ», - Ճապոնիայի մայրաքաղաքում լրագրողներին ասել էր Ռիչարդսոնը, երբ նրան հարցրել էին՝ արդյոք առաջադեմ չինական զենքը մեծ վտանգ չի ներկայացնում:

«Մենք Թայվանի նեղուցը միջազգային ջրերի եւս մեկ մաս ենք դիտարկում, այդ պատճառով տարանցում ենք իրականացնում»:

Իր զեկույցում Միացյալ Նահանգների ռազմական հետախուզության գործակալությունը Թայվանը չինական զինված ուժերի արդիականացման «հիմնական շարժիչ» է անվանել:

Ռիչարդսոնը, որը մինչեւ Ճապոնիա մեկնելը  Չինաստան էր այցելել, ասել է, որ իր չինացի գործընկերներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեմ են Պեկինի կամ Թայբեյի կողմից ցանկացած միակողմանի գործողություններին:

Նա նաեւ Չինաստանին կոչ է արել պահպանել միջազգային կանոնները ծովում չնախատեսված ծովային բախումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ