News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սպասվում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային դիվանագիտության հարցերով Միացյալ Նահանգների հետ առաջատար բանակցողը բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հնարավոր է նաեւ, որ այցի ժամանակ Սպիտակ տանը հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն ուղղված է Վաշինգթոնի եւ Փհենյանի առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի ճանապարհը հարթելուն:

Reuters-ը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության միացյալ ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը Վաշինգթոն է ժամանել նախօրեին երեկոյան:

Կիմ Յոն Չհոլի ժամանումից մի քանի ժամ առաջ Թրամփը հրապարակել էր ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության թարմացված ռազմավարությունը, որում Հյուսիսային Կորեան նշված է մշտական եւ «արտակարգ սպառնալիք»:

Այցը դիվանագիտական գործընթացում պոտենցիալ առաջընթացի նշան է: Աղբյուրի խոսքով՝ այցի արդյունքներով կարող է հրապարակվել հայտարարություն Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հաջորդ հանդիպման ծրագրերի մասին:

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրին, որը ծանոթ է ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի բանակցություններին, հայտնում է, որ Կիմ Յոն Չհոլը Թրամփի համար նոր նամակ է բերելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ