News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ավտոարտադրող Tesla-ն չինական շուկայից հետ կկանչի ընդհանուր 14123 մեքենա՝ անվտանգության բարձիկների պատճառով, որոնց մեջ, ինչպես պարզվել է, պարունակվում են որոշ տարրեր, որոնք արտադրել է սնանկացած ճապոնական Takata ընկերությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի շուկայի կարգավորման հարցերով պետական վարչության կայքը:

Հետ կկանչվեն Tesla Model S ավտոմեքենաները, որոնք արտադրվել են 2014 թվականի փետրվարի 4-ից 2016 թվականի դեկտեմբերի 9-ը: Հետկանչը կսկսվի ապրիլի 4-ից:

Վարչության հայտարարության մեջ նշված է, որ ավտոմեքենաների նշված խմբաքանակներում ուղեւորի կողմի անվտանգության բարձիկները, որոնք Takata-ի գազագեներատորներով արտադրվել են ամոնիումի նիտրատի հիման վրա առանց չորացուցիչի, կտորների պայթելու եւ ավտոմեքենայի մեջ գտնվողներին վնասվածքներ հասցնելու մեծ հավանականություն ունեն: Tesla-ն մտադիր է  անվտանգության բոլոր բարձիկները փոխարինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ