News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում հունվարի 18-ին շարունակվում են խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցով քննարկումները: Պատգամավորները պետք է հանձնաժողովների 11 նախագահ ընտրեն:

Նիստի ընթացքում շարունակվեց տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Բաբկեն Թունյանի թեկնածության քննարկումը:

Վերջինս իր ելույթի ավարտին նշեց, որ պատգամավորներն արդեն 5 օր անընդմեջ քննարկումներ են անցկացնում եւ դա ըստ նրա արդեն վկայում է պատգամավորների անարդյունավետ աշխատանքի մասին: Նա ընդգծեց, որ շատ հարցեր, որոնք տրվում են թեկնածուներին, ավելորդ են եւ ավելի կարեւոր հարցերի քննարկումների համար ժամանակ են խլում՝ խորհրդարանի աշխատանքը չափազանց անարդյունավետ դարձնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ