News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մյունխենում՝ բունդեսվերի համալսարանում,  «հետախուզություն եւ անվտանգության հարցերով հետազոտություն» մասնագիտությամբ մագիստրոսների համար ուսուցման ծրագիր է մեկնարկել (Master-Studiengang "Intelligence and Security Studies", MISS):

Այն համատեղ մշակում են Բունդեսվերի համալսարանը եւ Պետական կառավարման բարձրագույն դաշնային դպրոցը:

Դասընթացը առաջին հերթին նախատեսված է հատուկ ծառայությունների ղեկավար կազմի համար, առաջին ուսանողները՝ ավելի քան 30 մարդ, հունվարի 14-ից նախապատրաստման երկամյա դասընթաց են սկսել:

Ցանկացողների թիվը, հավանաբար, այնքան մեծ է, որ համալսարանի կայքում նոր ուսումնական ծրագրի մասին հայտարաությունը սկսվում է զգուշացումից՝ միայն հատուկ ծառայությունների, ռազմական հետախուզության եւ նախարարությունների գործող աշխատակիցների համար, գրում է DW-ն:

Բունդեսվերի համալսարանում  ինֆորմատիկայի մասնագետ Ուվե Բորգհոֆը պատմել է, որ նոր ծրագրում մեծ նշանակություն կունենան կարեւոր հասկացությունները՝ գաղտնաբառերի անվտանգությունը, էլ.փոստի կոդավորումը, կոդավորումը եւ ապակոդավորումը, արհեստական ինտելեկտը, որպեսզի ուսանողները հասկանան, թե ինչի մասին ենք մենք խոսում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ