News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանադրությամբ Կենտրոնական բանկին տրված են որոշակի լիազորություններ ինֆլյացիայի զսպման հարցում եւ այլն: Հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում  այս մասին ասաց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

Թանդիլյանի կարծիքով՝ այդ իմաստով ԿԲ-ն կառույց է, որը կարող է բավականին ազատ գործել, ինչը միանգամայն դրական է: «Բայց միեւնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ ԿԲ-ի վարած ֆինանսավարկային քաղաքականությունը լրջագույն հետեւանքների է հանգեցնում, հետեւաբար՝ Ազգային ժողովը նրա հետ աշխատելու իրավասություն ունի՝ օգտագործելով վերահսկման մեխանիզմները»,- հավելեց նա:

Պատգամավորը համոզված է, որ այս բոլոր հարցերի լուծման համար անհրաժեշտ է անցկացնել համապատասխան քննարկումներ՝ փորձագետների եւ բոլոր շահագրգիռ անձանց ներգրավմամբ: Մանե Թանդիլյանի կարծիքով՝ ԿԲ-ն պետք է հաշվետու լինի ժողովրդին՝ ի դեմս խորհրդարանի: «Այն ազատությունները, որոնք տրված են ԿԲ-ին, պետք է ուղղված լինեն մեր ֆինանսական համակարգի ամրապնդմանն ու զարգացմանը»,- եզրափակեց նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ