News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում, ժամը 11.30-ից մինչեւ 13.30-ը: Այս մասին, ԱԺ նիստում հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ամեն հանձնաժողովի նախագահի ընտրության համար առանձին քվեաթերթիկ է տրվելու, թվով 11 քվեաթերթիկ»,-ասաց Հովակիմյանը:

ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ ԱԺ նիստերի դահլիճ կվերադառնան կոչնակով, այսինքն կտեղեկացվի, թե երբ է շարունակվում նիստը:

Նշենք, որ ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը, երկուսին՝ ԲՀԿ-ն եւ մեկին՝ «Լուսավոր Հայաստանը»:

Ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել են հետեւյալ թեկնածությունները.

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով  - Նարեկ Զեյնալյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – Ռուբեն Ռուբինյան

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – Մխիթար Հայրապետյան

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Արման Եղոյան

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – Անդրանիկ Քոչարյան

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով – Վլադիմիր Վարդանյան

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով – Վարազդատ Կարապետյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան:

ԲՀԿ-ին բաժին է հասել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը (նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը) եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (Միքայել Մելքումյան):

«Լուսավոր Հայաստանից» Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջադրվեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ