News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, որտեղ հանդիպել է Մերձավոր Արեւելքի լեզուների եւ մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները եւ ձեռքբերվել մի շարք պայմանավորվածություններ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաեւ համալսարանի Մերձավոր Արեւելքի լեզուների եւ մշակույթների ֆակուլտետի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթր Քաուի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները: Արայիկ Հարությունյանը հրավեր է ստացել մասնակցելու շաբաթ օրը կայանալիք հայկական սփյուռքի թեմայով խորհրդաժողովին, որտեղ նա հանդես կգա ելույթով:

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաեւ Հարավային Կալիֆոռնիայի համալսարան /USC/, որտեղ շրջել է համակարգչային գիտության լաբորատորիայում, այնուհետ ծանոթացել հայագիտության կենտրոնի աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը զրույց է ունեցել կենտրոնի ղեկավար Սալբի Ղազարյանի հետ, որի ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն է ձեռքբերվել հայկական սփյուռքի հնարավորությունները, կադրերը, ինչպես նաեւ կենտրոնի հզորություններն ու ներուժը կրթության եւ գիտության զարգացման ուղղությամբ օգտագործելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ