News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսուհետ վերահսկողությունը  Ազգային ժողովի ամենակարեւոր գործառույթներից մեկը կդառնա: Հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում  այս մասին ասաց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ արդյունավետ եւ որակյալ վերահսկողության շնորհիվ նրանք, որպես իշխանության ճյուղերից մեկը, կկարողանան հավասարակշռել գործադիր մարմնի աշխատանքը:

«Խորհրդարանի կողմից վստահության արժանանալու դեպքում ես պատրաստվում եմ մեր հանձնաժողովը բացառիկ վերահսկող մարմին դարձնել, որը թույլ կտա Ազգային ժողովին լիարժեք կատարել իր պարտականությունները: Դրա միջոցով մենք պետք է վերահսկենք օրենքների կիրարկումը: Հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում նաեւ բյուջետային գործընթացների վերահսկողությունը: Այս օրվանից մենք պետք է ստուգենք պետական միջոցների ծախսերի արդյունավետությունը», - պարզաբանեց պատգամավորը:

Նա նաեւ մեծ նշանակություն է տալիս Աուդիտորական պալատի դերի նշանակությանը: Ըստ Թանդիլյանի՝ իր համար շատ կարեւոր է Աուդիտորական պալատի անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ