News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոչ մի փաստաթուղթ կամ որոշում, որն ընդունվել կամ ստորագրվել է առանց Արցախի մասնակցության, չի կարող լեգիտիմ լինել: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպումը՝ նա նշեց, որ դա ոչ ավելին է քան հանդիպում կամ բանակցային գործընթացի նախապատարստում, բայց ոչ ինքնին գործընթաց:

«Կարո՞ղ են արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը խնդիրներ քննարկել: Այո: Բայց երկու ղեկավարների ստորագրած որոշումները, իրավական իմաստով ոչինչ են: Ցանկացած փաստաթուղթ կամ որոշում, որը կստորագրեն երկու ղեկավարները, օրինական չեն: Հայաստանն ընդամենը Արցախի անվտանգության երաշխավորն է», - ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երբեք միջազգային հանրությանը  Արցախի ստեղծման լեգիտիմության իրավական հիմքը չեն ներկայացրել: Դա եղել է միայն մեկ անգամ եւ Արցախի նախաձեռնությամբ:

«Գործընթացը ներկայիս հունի մեջ է մտել դեռ առաջին նախագահի ժամանակ եւ չի կարող դրանից դուրս գալ: Հայաստանը ոչ միայն որոշ փաստաթղթեր է ստորագրել, որոնք հաստատում են այն ժամանակվա ղեկավարության մոտեցումները, որ Արցախը կարող է լինել ՀՀ կազմում, միայն ինքնավարության կարգավիճակով: Նոր իշխանությունները պարտավոր են գործընթացը դուրս բերել այս վիճակից», - եզրափակեց Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ