News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

ՌԴ ՔԿ-ն կոչ է անում չվստահել ահաբեկչական կազմակերպությունների հաղորդագրություններին, որոնք ինչպես հայտնի է, իրենց են վերագրում աշխարհի տարբեր երկրներում կատարվող բոլոր ռեզոնանսային պատահարները: Այս մասին նշվում է ՔԿ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, վկայհակոչելով ԻՊ զինյալների կայքին, հաղորդել էին, որ  խմբավորումը ստանձնել է դեկտեմբերի 31-ին Մագինտոգորսկում բնակելի շենքի փլուզման պատասխանատվությունը՝ պնդելով, որ դա պայթյուն էր:

«ՌԴ Քննչական կոմիտեում շարունակում են 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Մագինտոգորսկում բնակելի շենքի փլուզման հետեւանքով մարդկանց մահվան փաստով քրեական գործի հետաքննությունը:

Ի սկզբանե քննությունը դիտարկում է ողբերգության բոլոր հնարավոր վարկածները: Այսօրվա դրությամբ ամենահավանական պատճառը կենցաղային գազի պայթյունն է:

Ընդգծեմ, որ դեպքի վայրից առգրավված բեկորներում պայթյուցիկ նյութերի հետքեր կամ դրանց բաղադիրչներ փորձագետների եւ քրեագետների կողմից չեն հայտնաբերվել:

Քրեական գործի շրջանակներում փորձաքնություններ են նշանակվել: Դրանց հետ մեկտեղ այլ ապացույցներ են հավաքվում, հարցաքննվում ականտեսները եւ տուժածները:

Միջադեպի պատճառների մասին եզրակացությունները կարող են արվել միայն քննչական գործողությունների եւ ձեռք բերված ապացույցների մանրակրկիտ վերլուծությունից հետո: Հետեւաբար, լրագրողներին առաջարկում եմ չվստահել ահաբեկչական կազմակերպությունների տեղեկատվությանը, որոնք ինչպես հայտնի է, իրենց են վերագրում աշխարհի տարբեր երկրներում կատարվող բոլոր ռեզոնանսային պատահարները»:

Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյունի հետեւանքով փլուզվել էր բնակելի շենքի  մուտքերից մելկը: Մահացել է 39 մարդ:

Հունվարի 2-ին ՔԿ-ն հաղորդել էր, որ Մագնիտոգորսկի բնակելի շենքի մուտքի փլուզման վայրում պայթուցիկ սարքերի հետքեր չեն հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին
Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ...
Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ...
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու կդատեն սեռական բռնության եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը․․․
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ