News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ հայտարարությանը ոչ մի ձեւ չեմ վերաբերվում, դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությանը վերաբերվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Աժ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատության էր ենթարկել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան, Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանին, ինչից հետո սուր ելույթ էր ունեցել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Դուք տեսաք, որ կուսակցությունը որեւէ պատասխան չտվեց, միայն Արման Աբովյանը պատասխանեց, այ էլ իր պատասխանը եղել է անհատական, քանի որ Անդրանիկ Մանուկյանի հետ երեք տարի աշխատել է»,-ասաց Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ եղան ռեպլիկներ ու բուռն արձագանք, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ոչ մեկը չի փորձել պաշտպանել, հիմնականում ասենք թե երկկողմանի է եղել, անհասկանալի բան է եղել, կարգավորվել է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Արման Բաբաջանյանին, Ծառուկյանն արձագանքեց. «Ոչ մի տեղեկություն չունեմ, դա իր անձնական հարցն է: Ինքը ինչ ցանկանա, կարող է անել, դա մեզ չի վերաբերվում եւ մենք չենք խառնվելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, մասնավորապես հիշատակելով նաեւ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարումը:

Բաբաջանյանը նշեց, որ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Ի պաշտպանություն Անդրանիկ Մանուկյանի ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են:

Ի դեպ, Արման Բաբաջանյանի ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ով Անդրանիկ Մանուկյանի որդին է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան, տեղից բղավեց՝ «կարճ կապի» ու հեռացավ նիստերի դահլիճից՝ շրխկացնելով դուռը: Նրան հետեւցին մի քանի ԲՀԿ-ականներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ