News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ապահովագրական վճարների առավելագոււյն եւ նվազագույն շեմերի ներդնման մասին նախաձեռնությամբ է հանդես եկել: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  «Վարորդի ընկեր» հկ նախագահ, ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի անդամ Տիգրան Քեյանը:

Նրա խոսքով՝ ավտոապահովագրման շուկան ազատականացման կարիք ունի եւ դա բոլորն են հասկանում:

«Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին: Արդեն նախնական քննարկումներ են անցկացվել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ բոլորը համակարծիք են, որ շուկան ազատականացման կարիք ունի: Նվազագույն շեմը ներդրվում է դեմպինգից եւ ապահովագրական ընկերությունների անբարեխիղճ մրցակցությունից խուսափելու համար», - նշեց նա:

Քեյանը հավելեց, որ այս շեմի սահմաններում ապահովագրական ընկերությունները կարող են  ցանկացած սակագին սահմանել՝ ելնելով նրանից, թե ում հետ է կնքվում պայմանագիրը:

«Բնականաբար ռիսկի գոտում գտնվող վարորոդները, օրինակ տաքսիստները, ավելի շատ կվճարեն, ինչպես եւ նախկինում էր, իսկ այն վարորդները, որոնք դուրս են ռիսկի գոտուց, ավելի քիչ կվճարեն, օրինակ մազրերի վարորդները», - ասաց նա:

ՀԿ-ի ղեկավարը պարզաբանեց, որ նախաձեռնությունը  քննարկման փուլում է: «Բյուրոն միայնակ չի կարող նման որոշում կայացնել: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի, ինչպես նաեւ Հայաստանի շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունների համաձայնությունը», - ընդգծեց Տիգրան Քեյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ