News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի համար նախադրյալ էր  1988-ի սումգայիթյան դեպքերը, երբ Ադրբեջանը հասկացավ, որ ոչ ոք չի հարցնի իրեն պատահածի մասին եւ չի պատժի: Հունվարի 18-ին ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:

«Հայերը դժոխային գերության մեջ էին, նրանց հեռացնում էին աշխատանքից, ստորացնում, բնակարաններից դուրս հանում, հարձակվում եւ սպանում, այդ թվում հասարակական վայրերում: 1990 թվականի հունվարին մոտ 30 հազար հայ էր մնացել (նախկին 250 հազարից), հիմնականում ծերերը եւ նրանք, ովքեր չէին կարողացել հեռանալ: Մնացողները հրեշային կտտանքների եւ հետապնդումների ենթարկվեցին:

Անգամ դուրս գալով Բաքվից եւ լաստանավի վրա հայտնվելով՝ նրանք անվտանգության մեջ չէին: Լաստանավերի անձնակազմի ադրբեջանցիները գիշերները հայերին ծով էին նետում», - ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա, ջարդերի կազմակերպման վկայությունն իրավապահ մարմինների միջամտության լիակատար բացակայությունն էր: Դա տեղի էր ունենում «Ժողովրդական ճակատի»՝  իշխանության անցնելու փորձի հետ, սակայն այս հարցում իշխանություններն ու ընդդիմությունը կարծես թե համախոհներ էին:

Հունվարի 20-ին զորքերը մտան Բաքու եւ եթե Սումգայիթում Գորբաչեւովը 3 օր ուշացավ, ապա Բաքվում՝ մեկ շաբաթ:

Ադրբեջանը «հունվարյան իրադարձությունների» մասին ամբողջ  աղմուկը բարձրացնում է, որպեսզի թաքցնի այն, ինչ տեղի է ունեցել զորքերի մտնելու նախորդ շաբաթվա ընթացքում: Կարեւոր է նաեւ հիշել, որ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Հեյդար Ալիեւի անմիջական մասնակցությամբ, ինչի մասին վկայում է քաղաքագետ Արիֆ Յունուսովը, ասաց Մարինա Գրիգորյանը:

Գրիգորյանն ընդգծեց՝ քանի դեռ Բաքուն չի ճանաչել հայերի եւ մարդկության դեմ բազմաթիվ հանցագործությունները, խաղաղության մասին խոսք չի կարող լինել, ինչքան էլ համանախագահների կողմից բազմաթիվ կոչեր լինեն: «Անհնար է մոռանալ անմեղ մարդկանց այդքան արյունը, հանցանքները, եւ խոսել խաղաղության մասին: Այն, որ Ադրբեջանը շարունակում է հակահայկական հռետորաբանությունը, խոսում է դրանք կրկնելու նրան պատրաստակամության մասին:

Այդ մասին են վկայում է ապրիլի 2016-ի իրադարձությունները, կալանավորների, մահացած օդաչուների հանդեպ վերաբերմունքը, Սաֆարովի հերոսացումը», - ասաց Մարինա Գրիգորյանը` հավելելով, որ Հայաստանը սխալ քաղաքականություն է վարում՝ լռելով այդ իրադարձությունների մասին: Ադրբեջանը օգտվում է դրանից՝ զարգացնելով  Հայաստանի բացասական պատկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ