News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներտնային սպասարկման ոլորտում ապօրինի գործունեություն է վարում: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց սեփականատեր եւ «Էկոնոմ գազ սերվիս» ԲԲԸ տնօրեն Դանիել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ սպառողները ստանում են գազամատակարարման դադարեցման սպառնալիքներ, եթե որոշեն օգտվել ընկերության ծառայություններից, որը չի համագործակցում «Գազպրոմ Արմենիայի» հետ: «Ընկերության մենմաշնորհը սահմանափակվում է մինչեւ բնակելի տներ գազամատակարարմամբ: Ինչ վերաբերում է ներտնային սպասարկմանը, ապա, ըստ օրենքի, այդ շուկան ազատ է, եւ ծառայություններ կարող են մատուցել տարբեր ընկերություններ»,- պարզաբանեց նա:

Զաքարյանը հավելեց, որ հակասությունները ծագում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից, որի համաձայն՝ ներտնային սպասարկում իրականացնող ընկերությանը ընտրում է «Գազպրոմ Արմենիան»: «Եվ «Գազպրոմ Արմենիան» արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի շուկայում գործի միայն մեկ ընկերություն՝ «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ»-ը»,- շեշտեց ձեռնարկատերը:

Դանիել Զաքարյանը հայտնեց, որ իրենց ընկերությունն արդեն դիմել է համապատասխան մարմիններին, բայց բնակչությունը, ում սպառնում են գազի անջատմամբ, պասիվ է եւ ոչինչ չի ձեռնարկում իր իրավունքների պաշտպանության համար: «Սպառողները պետք է հասկանան, որ ոչ ոք չի կարող իրենց հարկադրել համագործակցել այս կամ այն սպասարկող ընկերության հետ»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ