News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատների՝ կառավարության մասնակի փակման պատճառով կոնֆլիկտում տեղի է ունեցել նոր սրացում. Թարմփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մերժել է արտասահմանյան ուղեւորության համար ռազմական օդանավի օգտագործումը՝ ակնհայտորեն ի պատասխան «Երկրում գործերի դրության մասին» նախագահի ամենամյա ուղերձի հետաձգման մասին նրա պահանջի, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Լարվածության սաստկացումը վկայում է այն մասին, որ կառվարության փակման («շաթդաունի») հետ կապված իրավիճակը, որը շարունակվում է 27-րդ օրը, առաջիկայում հազիվ թե կարգավորվի:

Փելոսին նախատեսել էր ռզմական օդանավն օգտագործել, որպեսզի Կոնգրեսի պատվիրակության կազմում Բելգիա ուղեւորվի, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, ինչպես նաեւ Աֆղանստան այցելի՝ հանդիպելու ամերիկացի զինծառայողներին:

Նախագահը Փելոսիին նամակ է ուղարկել, որում նրա պատվիրակությանը մերժել է օդանավի օգտագործումը՝ նրա ուղեւորությունը «էքսկուրսիա» անվանելով: Սակայն դեմոկրատների մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Աֆղանստանում ռազմական գործողությունների գոտի ուղեւորության նպատակը անվտանգության եւ հետախուզության հարցերով ճեպազրույցներն էին:

«Այն բանի լույսի ներքո, որ 800 հազար հրաշալի ամերիկացի ծառայողներ աշխատավարձ չեն ստանում, վստահ եմ, որ դուք կհամաձայնվեք, որ այս փիառ միջոցառման հետաձգումը բացարձակապես տեղին է»,- գրել է Թրամփը: Նա Փելոսիին հայտարարել է, որ կարող է ուղեւորության մեկնել կոմերցիոն չվերթով:

Թրամփի միջամտությունը ուղեւորությունը կասեցրել է այն պահին, երբ Փելոսին եւ մյուս օրենսդիրներն արդեն պատրաստ էին ճանապարհ ընկնելու:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ կառավարական օդանավով Փելոսիի թռիչքը մերժելով՝ Թրամփը գործել է որպես գլխավոր հրամանատար իր լիազորությունների շրջանակում: «Նա նրան մերժել է օգտվել ռազմական ավիացիայով, ինչը պետք է որ արժանանա պաշտպանության նախարարության հավանությանը»,- հայտարարել է Սանդերսը:

Փելոսիի մամուլի քարտուղար Դրյու Հեմիլլը հայտարարել է, որ Բրյուսել այցի նպատակն էր «ՆԱՏՕ-ի դաշինքին ԱՄՆ-ի անխախտելի հավատարմության հաստատումը»:

Ինչ վերաբերում է Աֆղանստան այցին, ապա դրա նպատակը «ազգային անվտանգության եւ հետախուզության հարցերի վերաբերյալ չափազանց կարեւոր ճեպազրույցներն էին մարդկանց հետ, որոնք գտնվում են ճակատի գծերում»,- ասել է Հեմիլլը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հանդես գալով անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ Փելոսին խնդրել է արտասահմանյան ուղեւորության համար Պենտագոնի աջակցությունը եւ այն ստացել է, բայց նախագահն իրավունք ունի չեղարկելու խոսնակի ուղեւորությունը:

Պատվիրակության անդամները Կապիտոլիումի բլրում արդեն ավտոբուս էին նստել, որը նրանց պետք է հասցներ Վաշինգթոնի մոտ գտնվող Էնդրյուս միավորված ռազմաբազա, որտեղից օդ էր բարձրանալու օդանավը, երբ հայտնվել էր Թրամփի որոշման մասին նորությունը:

Թրամփի որոշումը, հավանաբար, Փելոսիի նամակի պատասխանն էր, որն ուղարկվել էր երեքշաբթի, որում նա առաջարկում էր Կոնգրեսին ներկայացվող «Երկրում գործերի դրության մասին» ամենամյա զեկույցը, որը նախատեսված էր հունվարի 29-ին, հետաձգել կառավարության բացումից հետո:

Փելոսին իր առաջարկը բացատրել էր այդ միջոցառման ժամանակ Կապիտոլիումի պահպանության ապահովման հարցում ներքին անվտանգության նախարարության եւ Գաղտնի ծառայության հնարավորությունների մտավախությամբ:

Ավելի ուշ նախարարությունը հայտնել էր, որ կարող է ապահովել միջոցառման անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ