News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Վարդան Լեւոնի Գրիգորյանի նախագությամբ քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Հակոբյանը։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի...
Երեւանյան փողոցում անհայտ անձը գողացել էր երիտասարդի բջջայինը. Գողացված հեռախոսը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը…
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է ավելի քան 50 ոստիկան
Նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր եւ շշեր են նետել․․․
Սամարայում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հետախուզվող 33-ամյա Արմենին գտել են Երեւանում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին…
2 անձի դանակահարած Եղեգնաձորի բնակիչը կալանավորվել է
Վերջինս, նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին...
Խուլիգանություն մարզադաշտի տարածքում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ