News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրապոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։

ԱԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ դեսպան Բալայանը, բարձր գնահատելով Եվրապոլի՝ որպես հանցավորության դեմ պայքարը համակարգող համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այդ համատեքստում կարեւորվեց Եվրապոլի եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ ոստիկանության եւ Եվրապոլի միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվեցին նշյալ կառույցների միջեւ համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։

Եվրապոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ