News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ ճնշող արշավում Եվրոպայի աջակցությունը ստանալու ԱՄՆ-ի փորձերը անհաջողության են մատնվել, երբ պաշտոնական անձինք հայտարարել են, որ մի շարք ԵՄ երկրների նախարարներն, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի Իրանի եւ Մերձավոր Արեւելքի հարցով ԱՄՆ-ի կազմակերպած համաժողովին, գրում է The Wall Street Journal-ը:

Համաժողովի մասին, որը պետք է Վարշավայում անցկացվի, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցյալ շաբաթ Մերձավոր Արեւելքով շրջագայության ժամանակ:

Պոմպեոն նշել է, որ հանդիպումը տասնյակ երկրներ կհավաքի՝ Մերձավոր Արեւելքում կայունության վրա կենտրոնանալու համար եւ սա իր մեջ կարեւոր տարր է պարունակում՝ ապահովել, որ Իրանը ապակառուցողական ազդեցություն չդրսեւորի:

Որոշ եվրոպացի դիվանագետներ ԵՄ անդամ Լեհաստանի ընտրությունը՝ որպես համաժողովի կազմակերպիչներից մեկի, ԵՄ-ն Իրանի հարցով պառակտելու փորձ են գնահատել:

ԵՄ-ն իրանական միջուկային համաձայնագրի կողմնակիցներից է եւ ձգտում է օգնել պահպանել Թեհրանի հետ տնտեսական կապերը՝ չնայած համաձայանգրից դուրս գալու Թրամփի որոշումից հետո Իրանի դեմ ԱՄՆ-ի վերսկսված պատժամիջոցներին:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին չի մասնակցի Վարշավայում կայանալիք համաժողովին: Մոգերինին գլխավորում է 2015 թ համաձայնագրի պահպանման ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անհասկանալի է, թե փետրվարի 13-14-ին Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության ինչ տեսլական կներկայացվի:

Եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ Ֆրանսիան հազիվ թե իր արտգործնախարարին ուղարկի: Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան չեն որոշել, թե ով կներկայացնի իրենց: Լյուքսեմբուրգի արտգործնախարարն ասել է, որ բաց կթողնի միջոցառումը:

Եվրոպացի դիվանագետներից մեկը հայտնել է, որ ԵՄ-ն հակաիրանական կոալիցիայի մեջ չի մտնի:

Վերջին ամիսներին ԱՄՆ պաշտոնյաները խիստ նվազեցնում էին Իրանի հարցով Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները՝ ասելով, որ երկու կողմերն էլ նույն մտահոգություններն ունեն եւ միասին աշխատում են Թեհրանի սպառնալիքը թեթեւացնելու համար:

Սակայն եվրոպական դիվանագետների խոսքով, զգալի տարաձայնությունները եւ լարվածությունը շարունակվում են, ներառյալ նոր ֆինանսական մեխանիզմի ստեղծմանն ուղղված ԵՄ ջանքերը, որը թույլ կտա եվրոպական ընկերություններին խուսափել ԱՄՆ-ի պատժամիջոցներից Իրանի հետ առեւտուր անելու դեպքում:

Ըստ ԵՄ դիվանագետների, մեխանիզմը, հավանաբար, Ֆրանսիայում մոտակա շաբաթներին կհաստատվի, իսկ բարձրաստիճան գերմանացի բանկիրը կնշանակվի գործադիր տնօրեն: Ըստ դիվանագետների, Մեծ Բրիտանիան կմիանա Ֆրանսիային եւ Գերմանիային որպես այդ մեխանիզմի բաժնետեր:

Նոյեմբերին ԱՄՆ Պետքարտուղար Սթիվեն Մնուչինը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել եվրոպական ֆինանսական մեխանիզմի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ