News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Tesla Inc ընկերությունը կրճատում է հաստիքները 7 տոկոսով, քանի որ էլեկտրական մեքենաների արտադրողը փորձում է նվազեցնել ծախսերը եւ ստանալ կայուն շահույթ՝ միեւնույն ժամանակ մեծանելով իր Model 3 սեդանի արտադրությունը, հաղորդում է Reuters- ը:

Նշվում է, որ Tesla-ի բաժնետոմսերը վաճառքի հարթակում նվազել են 4.1 տոկոսով` հասնելով  333 դոլարի։

«Թեսլան պետք է գնա այդ կրճատումներին՝ ավելացնելով միաժամանակ 3-րդ մոդելի կատարելագործումը եւ առաջիկա ամիսներին արտադրության ճարտարագիտության մեջ շատ բարելավումներ կատարելով»,-գրել է գլխավոր տնօրեն Իլոն Մասքը՝ աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում: «Այլ ճանապարհ չկա», - նշել է նա:

Ընկերությունը նշում է, որ կկրճատի ամբողջ աշխատանքային օրով աշխատող անձնակազմի թիվը շուրջ 7 տոկոսով եւ կպահպանի միայն ամենապատասխանատու աշխատակիցներին եւ ժամանակավոր աշխատակիցներին:

Ավելի վաղ, այս ամսին Tesla-ն իջեցրեց ԱՄՆ-ում իր բոլոր ավտոմեքենաների գները՝ փոխհատուցելու համար էկոլոգիայի հետ կապված հարկային արտոնությունների նվազումը, եւ չի ապահովել Model 3 սեդանների եռամսյակային մատակարարումը զանգվածային շուկայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ