News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը


Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը։ Նա նշեց, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է շուրջ երեք տարի և այդ ընթացքում իր պաշտպանյալը չի ընդունվել առաջադրված մեղադրանքը։

«Այնպիսի անհեթեթ մեղադրանք է վերագրվում, որ դա ընդունելն անհնար է: Ըստ մեղադրանքի՝ նրան է վերագրվում 10 լիցենզիաներ վաճառելու դիմաց կաշառք ստանալը, սակայն այդ լիցենզաիները ոչ մեկին որեւէ բանի համար պիտանի չեն եղել, լիցենզիաների նշանակությունը կայացել է ընդամենը նրանում, որ էդ լիցենզիաներով հնարավորություն է եղել կոնկրետ վայրում ինչ-որ հետազոտություն կատարել, դա չի տրվել հետագայում հանք շահագործելու համար որեւէ առավելություն ստանալու, այդ հանքն արտոնյալ պայմաններով այլ սուբյեկտների համեմատ ձեռք բերելու: Այն պայմաններում, երբ որ ընդամենը մարդը պետք է ուսումնասիրություն կատարի ու իր հետազոտությունները ներկայացնի ընդհանուր երկրի երկրաբանական ֆոնդին, այդ պայմանենրում ոչ մի տրամաբանություն չկա, որ նման լիցենզիաների համար, որեւ մեկը 14 միլիոն դոլար գումար վճարի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18–ին  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեկ է ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ