News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ Հրանտ Մարգարյանի ոչ իրատեսական գնահատական է տվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո տուն են ուղարկելու գործող իշխանություններին եւ ստանձնելու են երկրի ամբողջական ղեկավարման գործը։

«Իհարկե ՀՀ քաղաքացիները կորոշեն, թե ով կլինի հաջորդ իշխանությունը: Իհարկե, չի բացառվում, որ դա լինենք նորից մենք եւ չի բացառվում, որ դա չլինենք մենք: Վաղաժամ է նման գնահատականներ տալը: Ես ոչինչ չեմ կարող ասել 5 տարի հետո մեր ստանալիք քվեների մասին: Մենք կանենք առավելագույնը, որ ստանանք ոչ թե 80, այլ 99 տոկոս»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա չհամաձայնեց նաեւ Հրանտ Մարգարյանի ասածին, թե նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը:

«Տարիներ շարունակ Հայաստանում կար արդարության, իրավունքների եւ ազատությունների  խնդիր, իհարկե նաեւ սոցիալական ու տնտեսական խնդիր: Եթե այդ սոցիալականի ու տնտեսական պրիզմայով նայենք, նորից հանգելու ենք իրավունքներին: Սա էր, որ հնարավոր դարձրեց հեղափոխությունը»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ գործող իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջեւ դրված թիվ մեկ մարտահրավերը. «Այն է՝ ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանն արդեն վաղուց իրականություն է: Հիմա գալիս է բարեփոխումների երկրորդ փուլը, որը պետք է վերաբերի հիմնականում տնտեսությանը, սոցիալական ոլորտին: Այստեղ արդեն իշխանությունը նոր-նոր պետք է սկսի բարեփոխումներ մշակել ու իրականացնել: Չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս է, որ իշխանությունը լիարժեք ձեւավորվել է այդ թվում օրենսդիր մարմնում:

Բոլոր հոռետեսական գնահատականներն ու արդեն անցած ճանապարհի վերաբերյալ չեմ կիսում»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ