News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը դարձավ առաջին արաբական երկիրը, որը թույլատրեց արտադրել եւ վաճառել այսպես կոչված «կանացի վիագրա»: Դեղը, որի հիմքում  ֆլիբանսերինն է, նախատեսում է բարձրացնել լիբիդոն, հաղորդում է BBC- ն:

Եգիպտացի կանանցից մեկը, ով հետաքրքրասիրությունից դրդված էր փորձել «կանացի Վիագրան», խոստովանել է, որ այլեւս չի ընդունի այն: «Ես քնատություն եւ գլխապտույտ զգացի։ Սիրտս ուժեղ  էր բաբախում»,- նշել է նա։

Թեեւ տեղական դեղագործները պնդում են, որ դեղորայքի կիրառման ընթացքում առողջության համար կողմնակի բարդություններ չեն լինի, որոշ բժիշկներ կարծում են, որ նաեւ ոչ մի բարենպաստ ազդեցություն չի լինի: «Կնոջ համար սեքսը հուզական պրոցես է: Ոչ մի դեղամիջոց չի օգնի, իսկ ֆլիբանսերինի հետեւանքով ճնշման նվազումը կարող է լուրջ կողմնակի ազդեցություններ ունենալ», - ասել է նրանցից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ