News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:

«Սա իրականում շատ նուրբ եւ զգայուն ոլորտ է, ուստի ձեզանից պահանջվում է անաչառություն, ազնվություն եւ թափանցիկություն աշխատանքում: Այս ոլորտում չի կարող լինել որեւէ կոռուպցիոն ռիսկ: Հակառակ դեպքում օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այն աշխատակիցները, որոնք նման քայլի կդիմեն»,- ընդգծել է Վահե Խաչատրյանը՝ նշելով, որ ոլորտը գտնվում է քաղաքապետի անմիջական հսկողության ներքո:

Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման եւ ոլորտին առնչվող մյուս գործառույթները: ՀՈԱԿ-ի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ապագայում նոր, սկզբունքային լուծումներ կկիրառվեն:

Տպել
Ամենաշատ