News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությմաբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի հունվարի 22–ին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022-ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով 8 քրվարույթ է եղել. 3-ը վերաբերել է աշխատանքային,  5-ը՝ սեռական շահագործմանը
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2022 թ. կատարված աշխատանքների արդյունքները...
Սյունիքում ՊՆ զինծառայողի հետ կապը կորել է
Առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք զինծառայողը մոլորվե՞լ է, թե՞ գերի է ընկել...
Խուլիգանություն Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում. հայհոյել է ու փորձել է պայթեցնել իր մոտ եղած նռնակը
Մարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական...
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «Օպել» մակնիշի...
Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 21-ը...
Վլ.Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության...
Ամենաշատ