News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը բարեկամական բնույթ ուներ, որի ժամանակ քննարկվել է երկկողմ առեւտրի ծավալների մեծացման հարցը: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Երեքշաբթի՝ հունվարի 15-ին, Բախտաձեն Փաշինյանին հանդիպել է Բոլնիսի քաղաքում (Քվեմո Քարթլիի շրջան) ոչ պաշտոնական իրադրությունում: Դա տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Փաշինյանին երկրի վարչապետ նշանակելու մասին հրամանը ստորագրելուց հետո երկրորդ օրը:

«Մեզ Հայաստանի հետ կապում են բարեկամական հարաբերությունները: Ձեզ հայտնի է, որ մի քանի օր առաջ խորհրդարանը նրան [Փաշինյանին] երկրորդ անգամ հաստատեց վարչապետի պաշտոնում: Սա բարեկամական հանդիպում էր, որի ժամանակ մենք տարբեր հարցեր ենք քննարկել, այդ թվում՝ նաեւ այն, թե 2 երկրների միջեւ ինչպես է հնարավոր ընդլայնել առեւտուրը»,- ասել է Բախտաձեն կառավարության նիստից առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

2018 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանի եւ Հայաստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 581 մլն դոլար: Անցյալ տարվա սեպտեմբերին Բախտաձեն պաշտոնական այցով Հայաստան էր այցելել՝ հանդես գալով երկկողմանի առեւտուրը մինչեւ 1 մլրդ դոլարի հասցնելու նախաձեռնությամբ:

Խոսելով Փաշինյանի հետ բնակցությունների մանրամասների մասին՝ Բախտաձեն հայտարարել է, որ հանդիպմանը չի քննարկվել վրաց-ռուսական սահմանին ապրանքաշրջանառության մոնիթորինգի մասին համաձայնագրի գործարկման հարցը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ միակ ցամաքային երթուղին անցնում է վրաց-ռուսական սահմանի «Լարս» մաքսակետով: Վերին Լարսով Հայաստանից Ռուսաստան ապրանքների մատակարարման ամենախնդրահարույց ասպեկտը եղանակային վատ պայմանների պատճառով բազմօրյա հերթերն են:

«Սա այն պայմանագրի տեխնիկական իրականացումն է, որը ստորագրվել է 2011 թվականին, եթե ստույգ եմ հիշում: Համապատասխանաբար աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմում: Ինչպես ձեզ հայտնի է, այս ուղղությամբ գոյություն ունեն մեծ թվով հարցեր, որոնք անհրաժեշտ է կարգավորել: Այս մասին հասարակությանը պարբերաբար տեղեկություններ ներկայացվում են: Մեր հանդիպումը հաստատապես այս հարցի հետ կապված չէր»,- եզրափակել է Վրաստանի վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ