News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք դեմ չենք Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթին: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է բելառուսական դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախաշեմին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են տարբեր տարիներին Բելառուսի ԱԳՆ-ն ղեկավարած ԱԳ նախարարները, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Նա նշել է պայմանները, որոնց պարագայում հնարավոր է Ռուսաստանի հետ միութենական շինարարությունը, այդ թվում՝ միասնական արժույթ մտցնելը, հարկային եւ մաքսային քաղաքականության միասնականացումը:

«Միություն՝ խնդրեմ: Միավորում՝ խնդրեմ, բայց ամեն ինչ պետք է մարդիկ որոշեն, այլ ոչ թե մենք… Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք է ընդհանուր արժույթ լինի, այլ ոչ թե Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժույթը: Պետք է լինի էմիսիոն կենտրոն՝ հավասար պայմաններով ստեղծված»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը:

Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսի վրա որոշ հարձակումներում ոչ մի միջպետական կամ միջազգային հարաբերություն չկա: «Ամեն ինչ մասնավոր է, ամեն ինչ անձնավորված է, ամեն ինչի պատճառն այն է, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս Բելառուսի վարած կուրսը: Նույնիսկ ոչ արտաքին քաղաքական»,- նշել է նա:

«Մենք պետք է պաշտպանենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Մենք դեմ չենք ռուսներին, լեհերին, լիտվացիներին: Մենք ցանկանում ենք լինել ցանկացած միության մեջ, բայց ապրել սեփական բնակարանում: Մենք այդ բնակարանն ունենք: Մեր հարեւաններն ինչպիսին էլ լինեն, մենք նրանց չենք ընտրում եւ պատրաստ ենք բոլորի հետ կառուցել բարեկամական, ջերմ, փոխշահավետ հարաբերություններ»,- հավաստիացրել է Բելառուսի նախագահը:

Նա Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս պահը կրիտիկական կամ սուր չի համարում. «Պարզապես պետք է ասեմ, որ այնտեղ հայտնվել են… Չեն հայտնվել, այլ նախկին ղեկավարներն էլ, որոնք վաղուց են աշխատում, նրանք նույնիսկ սեփական նախագահ Պուտինի վրա ճնշում գործադրելու որոշակի դիրք են գրավել: Իմ կարծիքով՝ նա չէ՞ որ տղա չի, քաղաքականության մեջ նորեկ չի: Եվ նրա հետ հանդիպումներում էլ տեսնում եմ, որ մարդն ուղղված է նրան, որ մենք ոչ մի դեպքում  չխափանենք Բելառուսի եւ Ռուսաստանի հարաբերությունները: Սա չափազանց ձեռնտու է: Սա նրա համար վնասաբեր կլինի որպես քաղաքական գործիչ, իսկ ինձ համար առավել եւս: Քանի որ մենք միշտ ձեզ հետ միասին անցկացրել ենք ռուսամետ կուրս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ