News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում կենդանիների առնվազն 600 տեսակ կա, որոնք ներառված չեն Կարմիր գրքում, սակայն անհետացման վտանգի տակ են: Այս մասին հոդվածը հրապարակվել է Conservation Biology-ում:

«Երբ վայրի բնության պահպանության միջազգային միության մասնագետները աշխատում են Կարմիր գրքի նոր տարբերակների վրա, ապա  նրանք, որպես կանոն, ժամանակ չունեն տասնյակ հազարավոր տեսակների տվյալների որակյալ վերամշակման համար: Հետեւաբար գրքում ներկայացված տեղեկատվությունը կարող է հնացած կամ իրականությանը չհամապատասխանող լինել:

Արդյունքում գիտնականները պարզապես չեն նկատում անհետացող տեսակների որոշակի տոկոսը», —ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝  Նեյմեգենի համալսարանից Լուկա Սանտինին: Անհետացման ուղղակի վտանգն, ինչպես նշում է Սանտինին, առկախված է կենդանիների եւ բույսերի 5 հազար տեսակների վրա:

«Այն փաստը, որ Կարմիր գրքում չկա կենդանիների մի ամբողջ շարք, որոնք անհետացղման եզրին են, խոսում է այն մասին, որ գրքի նոր տարբերակների համար օգտագործվող մեթոդները, շատ են հնացել:  Հետեւաբար Կարմիր գրքի վրա աշխատող գիտնականները պետք է անհապաղ յուրացնեն նոր տեխնոլոգիաները, հակառակ դեպքում գիրքը կդադարի իր գլխավոր գործառույթներն իրականացնել», — հավելել է նա, գրում է Planet-today-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ