News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությանը, թե «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «համաձայնել են այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»:

«Յուրաքանչյուրն էլ «խաղաղություն» է ուզում։ Շատ պարզ է։ Սակայն սատանան մանրուքների մեջ է, որոնք արժե ուսումնասիրել հիմա, քանի դեռ Արցախի կորստին դանդաղորեն հանգեցրած լավ մտադրությունների և քաղաքավարի դիվանագիտության պատճառով դառը ափսոսանքով հետ չենք նայել»,– գրել է նա:

Նրա խոսքով՝ սեղանին դրված համաձայնությունը, որը հայտնի է որպես «Մադրիդյան սկզբունքներ»,կոչ է անում ավանսով, ռազմավարական, տարածքային և անդառնալի զիջումների գնալ Ադրբեջանի հետաձգված, անորոշ և շրջելի խոստումների դիմաց, այսինքն` հող` փաստաթղթի դիմաց:

«Հանուն «խաղաղության»` այս գործարքին աջակցելը հայերից կպահանջի հրաժարվել ոչ միայն գիտակցությունից, այլև ինքնապահպանական բնազդից`

1)  ենթադրել, թե Արցախի այս հսկայական տարածքների հանձնումը ինչ-որ կերպ Արցախը կդարձնի ավելի ապահով կամ Ադրբեջանը` նվազ ագրեսիվ,

2) համարել, որ Արցախի կողմից ուղղակի զիջումներին կհաջորդի այն քայլը, որ Ադրբեջանը կհրաժարվի Արցախի ինքնիշխանության դեմ իր նկրտումներից, 

3) հավատալ, որ եթե Ադրբեջանը վերականգնի Արցախի «ինքնավարությունը»  (խորհրդային դարաշրջանի ոճով), դա կհանգեցնի խաղաղ և կայուն համակեցության,  

4) հավատալ, որ Արցախի շուրջ տեղակայված միջազգային խաղաղապահները իսկապես կվտանգեն իրենց կյանքը` կանխելու ադրբեջանական նոր հարձակումները,

5) հավատալ, որ արդարացի կլինի պատասխանատվություն ստանձնել Արցախի ռազմավարական զիջումների համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը հետաձգում է իր անորոշ  (կամ հաճախ փոփոխվող) խոստումների իրականացումը,

6) ենթադրել, որ Արցախը պետք է միջազգային համաձայնագրի առարկա լինի` առանց նրա լիիրավ մասնակցության»,– գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ