News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հաշվի առնելով դատարանների նկատմամբ ճնշումները՝ շատ լավատեսական լինել չէինք կարող։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատարանի որոշումը։ Նա նշեց, որ Քոչարյանի խափանման միջոցի գործով նոր բողոք են պատրաստել, որն արդեն մուտք է արվել Վերաքննիչ քրեական դատարան։ Պաշտպանը բացատրեց, որ նախապես բողոք գրելու պատճառը լրատվամիջոցներից մեկի կողմից գործի ելքի վերաբերյալ մեկ օր առաջ արված հրապարակումն էր։

««Ժողովուրդ» օրաթերթն, ամեն անգամ ունենալով ինֆորմացիա, գրում է Քոչարյանի խափանման միջոցի գործով արդյունքների մասին։ Սա առաջին դեպքը չէ, երբ թերթը Քոչարյանի խափանման միջոցի գործով մեկ օր առաջ կանխատեսում է արդյունքները։ Չմեղադրելով թերթին՝ նշեմ, որ կամ թերթն այն աղբյուրն է, որի միջոցով փորձում են հասկացնել դատարանին, թե ինչ որոշում կայացնի, կամ թերթն ունի դռնփակ դատական նիստի ընթացքում և դատարանի խորհրդակցական սենյակում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություն»,– ասաց նա։

Ըստ պաշտպանի՝ խնդիրը վերաբերում է տեղեկատվության կառավարման և տեղեկատվության անվտանգության խնդիրներին ։

Օրբելյանը նկատեց, որ այն փաստը, որ դատարանը երկու միջնորդությունները փորձել է միացնել, ցույց է տալիս այն մոտեցումը, որ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել և հրաժարվել է քննության առարկա դարձնել գրավի միջնորդությունը։

Նշենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Երկրորդ նախագահի պաշտպանները պնդում էին, որ երկու միջնորդությունները պետք է քննվեն առանձին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը և ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել երկրորդ նախագահի կալանքի ժամկետը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ