News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսպանական Բարսելոնայի տաքսու վարորդների հիմնական ասոցիացիան հայտարարել է անժամկետ գործադուլի մասին՝ որպես բողոքի նշան ընկերությունների առցանց-ծառայությունների գործունեության մասին տեղական իշխանությունների որոշման դեմ՝ հայտնում է EFE-ն։

Նրա տվյալներով, վարորդներին չի բավարարել այն առաջարկությունը, որի համաձայն առցանց ծառայություններից օգտվողներն առնվազն 15 րոպե առաջ պետք է տաքսի պատվիրեն։ Այժմ գործադուլի շրջանակներում տաքսու վարորդները շարժվել են դեպի միջազգային օդանավակայան, որի պատճառով խցանումներ են առաջացել։

Իրենց հերթին երկուշաբթի օրվանից գործադուլ են նախապատրաստում նաեւ Մադրիդի տաքսու վարորդները, ովքեր իշխանություններից պահանջում են սկսել կարգավորել այնպիսի ընկերությունների առցանց ծառայությունները, ինչպիսիք են Uber-ը եւ Cabify-ն։ Բացի այն, որ Մադրիդի բնակիչների եւ զբոսաշրջիկների համար անհարմարություններ են ստեղծվում, քանի որ փողոցներում տաքսիներ չկան, այդ երեւույթը կարող է հարված հասցնել մայրաքաղաքի վարկանիշին, որտեղ հունվարի 23-27-ն անցկացվելու է աշխարհի ամենախոշոր զբոսաշրջային տոնավաճառներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ