News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեմոկրատների շրջանում վերսկսվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ինփիչմենթի ենթարկելու հնարավորության մասին խոսակցությունները՝ հայտնում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը։

Դեմոկրատները պնդում են, որ հետաքննության ենթարկվեն ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Կոհենի այն հավաստիացումները, թե Թրամփն իրեն կարգադրել է Կոնգրեսում ստել Մոսկվայում Trump Tower-ի կառուցման ժամկետների մասին։ Այս մասին նախօրեին գրել էր BuzzFeed News-ը։

Հոդվածում ասվում է, որ Կոհենին կարգադրվել է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր բանակցություններն ավելի շուտ են ավարտվել, քան եղել է իրականում։

Օրինակ, նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը Twitter-ում գրել է, որ եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է սկսի Թրամփի իմփիչմենթի գործընթացը։ Որոշ դեմոկրատներ եւս իմփիչմենթի կոչ են արել՝ նշվում է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ