News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եվրոպական դատարանն ինչ–որ մի փուլում անդրադառնալու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի խնդրին, կամ հաստատված է համարելու այս գործով մարդու իրավունքների խախտումը կամ ոչ։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործի միջազգային հնարավոր հետևանքներին։ Ըստ նրա՝ այդ հետևանքներն անդրադառնալու են Հայաստանի իմիջին։

«Հետհեղափոխական Հայաստանը դադարելու է լինել ազատության և մարդու իրավունքների Հայաստան և դառնալու է բռնապետական Հայաստան ՝ թղթերով հաստատված, ինչը ես չեմ ցանկանում։ Իրականում ես ցանկանում եմ, որ արդարադատությունն իրականացվի ոչ թե միջազգային, այլ հայաստանյան դատական ատյանների միջոցով»,– ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերաբերում Քոչարյանը սոցիալական ցանցերում իր հանդեպ հնչող բացասական մեկնաբանություններին, Օրբելյանն ասաց.

«Այդ հարցը չեմ քննարկել իր հետ, սակայն պետք է ընդունել, որ անկախ մեծամասնության կարծիքից, անձն ունի իրավունքներ և իր իրավունքները պետք է պաշտպանի։ Երբ որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և դա սահմանափակված չէ մարդու իրավունքներով, մենք ունենում ենք, օրինակ, երրորդ ռեյխեր կամ օրինակ՝ ստալինյան ռեպրեսիաներ և այլն։ Դրա համար շատ կարևոր է, որ իշխանությունը պատկանի ժողովորդին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը և ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել երկրորդ նախագահի կալանքի ժամկետը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ