News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստը, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները եւ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանդիպումը վարում էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. այս տարի ԵՏՄ մարմիններում նախագահությունը փոխանցվեց Հայաստանին:

ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են ինտեգրացիոն միավորման զարգացման հեռանկարները, թվային էկոհամակարգի մշակումը`ապահովելու ԵՏՄ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորումը եւ զբաղվածությունը, թվային նախագծերի իրականացման կարգը եւ մի շարք այլ հարցեր:

ԵՏՀ Խորհուրդը որոշում է կայացրել ԵՏՄ-ում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի վերաբերյալ:

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ԵՏՀ Խորհուրդը քննարկել է ինտեգրացիոն համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, ձեռնարկատիրական նախաձեռնությունների զարգացումը եւ ինտեգրացիայից քաղաքացիների եւ գործարարների համար օգուտների ապահովումը: Մասնավորապես, խոսքն այնպիսի նախագծերի մասին է, ինչպիսիք են Միության շրջանակներում քաղաքացիների եւ կազմակերպությունների միջեւ դրամական փոխանցումների համակարգի զարգացումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքների եւ սննդամթերքի ներքին առեւտրի մեջ լոգիստիկայի եւ մեծածախ բաշխման մեխանիզմների կատարելագործումը:

Ինչպես ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն է հայտնել՝ Հանձնաժողովի Խորհրդի արդյունքներին նվիրված ճեպասուլիսում՝ «Խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողովին մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն նախագծերի իրականացման, առաջարկել այդ ծրագրերի արդյունավետության գնահատման չափանիշներ»: Ձեռք է բերվել համաձայնություն, որ Միության մյուս երկրներն իրենց ինտեգրացիոն ծրագրերը կներկայացնեն հաջորդ ԵՏՀ Խորհրդին:

Հաստատվել է ԵՏՄ երկրների քաղաքացիների աշխատանքի տեղավորման եւ զբաղվածության ապահովման համար թվային էկոհամակարգի մոդելի մշակման նախաձեռնության հետագա զարգացումը, ինչպես նաեւ այս թեմայով հետազոտություն անցկացումը:

Եվրասիական էլեկտրոնային գործակալություն ստեղծելու նախաձեռնությունն առաջ է քաշել Ղազախստանի Հանրապետության աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը։ «Էլեկտրոնային գործակալությունը թույլ կտա մի կողմից գործատուին , մյուս կողմից այն ֆիզիկական անձանց, ովքեր աշխատանք են փնտրում, այս հարթակում աշխատատեղեր գտնել եւ պայմանագրեր կնքել»,- կարծում է Տիգրան Սարգսյանը։ Նա նշել է, որ այս բավական հեռանկարային նախագիծը ստացել է ԵՏՀ խորհրդի անդամների հավանությունը, եւ կստեղծվի մարմին, որը կզբաղվի նախագծի տեխնիկական փաստաթղթավորմանբ։

ԵՏՀ խորհուրդը ձեւավորել է Եվրասիական տեխնոլոգիական հարթակ՝ «Էներգետիկա եւ էլեկտրիֆիկացիա», որի հիմնադիրներ են դարձել Բելառուսի, ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի ինը ձեռնարկություններ եւ գիտական ինստիտուտներ։

Նոր հարթակի գործունեության հիմնական ուղղությունները կլինեն էներգետիկ մեքենաշինությունը, էլեկտրիֆիկացիան, ինչպես նաեւ այնպիսի «խելացի» էլեկտրական ցանցերի ստեղծումն ու տարածումը, որոնք կապահովեն ցանցում տարատեսակ էներգիաների աղբյուրների աշխատանքը։ Ծրագրվում է զարգացնել եւ օգտագործել հեռավոր օգտագործողների համար էլեկտրամատակարարման նորացվող աղբյուրները

Ներկայում արդեն գործում են 14 եվրասիական տեխնոլոգիական հարթակներ՝ տիեզերական տեխնոլոգիաների, կենսաբանության, բժշկության, ֆոտոնիկայի, բնապահպանության, սննդային եւ վերամշակման արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում։ Հանձնաժողովը ծրագրում է շարունակել առաջնահերթ եվրասիական հարթակների ձեւավորումը։

ԵՏՀ խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել առանձին տեսակի ձկների ներկրման տուրքերը՝ 10 տոկոսից հասցնելով մինչեւ 0 տոկոսի, ինչը կամրապնդի միության ձկնարդյունաբերական ձեռնարկությունների մրցունակությունը, կնպաստի դրա հետագա զարգացմանը։

ԵՏՀ խորհուրդի կողմից հաստատված ժամկետներում նոր տիպային սխեմաների դրույթները կիրականացվեն ԵՏՄ ավելի քան 40 տեխկանոնակարգերում, ինչը թույլ կտա երաշխավորել պրոցեդուրաների հավասարությունը։

ԵՏՀ խորհրդում նաեւ քննարկվել է վերազգային ձեռնարկությունների ձեւավորման եվրոպական փորձը եւ այն առավելությունները, որ արտադրողների առաջընթացի համար ստեղծում է այսպիսի իրավական դաշտը։ «Մենք ուսումնասիրել ենք այն ձեռնարկությունների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու Եվրոպական միության փորձը, որոնք աշխատում են մի քանի երկրների տարածքում, որպեսզի իրավական դաշտ ապահովենք եվրասիական բրենդների համար»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ