News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Սոյուզմուլտֆիլմը» կարող է Կառլսոնի մասին սերիալ նկարահանել։ Այս մասին RNS գործակալությանը հայտնել է կինոստուդիայի կառավարման նախագահ Յուլիանա Սլաշչեւան։ Գրող Աստրիդ Լինդգրենի ժառանգների հետ բանակցությունները մտել են ավարտական փուլ։

«Հանդիպումը կայացել է Սթոքհոլմում, ուր շվեդական կողմի հրավերով ժամանել են ստուդիայի ներկայացուցիչները»,- նշել է Սլաշչեւան։ Սպասվում է, որ իսկական սերիալ կնկարահանվի, քանի որ «Սոյուզմուլտֆիլմը» 1968թ․ եւ 1970թ․ նկարահանել է ընդամենը երկու մաս՝ «Փոքրիկը եւ Կառլսոնը» եւ «Կառլսոնը վերադարձել է»։ Մուլտֆիլմը սիրվեց առաջին հերթին այն պատճառով, որ Կառլսոնը խոսում է անզուգական Վասիլի Լիվանովի, իսկ Ֆրեկեն Բոկը նույնքան անզուգական Ֆաինա Ռանեւսկայայի ձայնով։

Աստրիդ Լինդգրենի ժառանգների հետ բանակցելն այնքան էլ հեշտ չէ։ Օրինակ, մինչ այժմ ամբողջ Շվեդիայում Կառլսոնի տեսքով փափուկ խաղալիք չեք գտնի։ Եւ դա այն պատճառով, որ ժառանգներն արգելել են կոմերցիոն նպատակներով օգտագործել Կառլսոնի նկարված (գրքերի նկարազարդումները կատարել է շվեդ նկարչուհի Իլոն Վիկլանդը) կերպարը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ